«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
  • «Կամ, կամ-ը պետք է փոխարինվի և, և-ով»

    «Կամ, կամ-ը պետք է փոխարինվի և, և-ով»

    27.03.2013| 18:03
    «Ես կամ, կամ-ի հարց չէի դնի: Հայաստանը պետք է հնարավորության սահմաններում մանևրի, որպեսզի կարողանա համագործակցել և´ ՌԴ-ի, և´ Եվրամիության անդամ երկրների հետ»,-այսպես պատասխանեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ irates.am-ի հարցին, թե ինչ դիրքորոշում պետք է որդեգրի Հայաստանն այն բանից հետո, երբ պաշտոնական Բրյուսելը զգուշացրել է, որ անհնար է համատեղել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունը ԵՄ առաջարկած ազատ գոտու առևտրի մասին պայմանագրի հետ, քանի որ դրանք հակասում են իրավաբանորեն:
  • «Մաքսային միությունում մեզ չեն սպասում»

    «Մաքսային միությունում մեզ չեն սպասում»

    27.03.2013| 16:54
    Օրեր առաջ հայաստանյան լրատվամիջոցները տեղեկացրին, թե պաշտոնական Բրյուսելը զգուշացնում է Հայաստանին, որ անհնար է համատեղել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունը Եվրամիության առաջարկած ազատ առևտրի գոտու պայմանագրի հետ, պատճառաբանելով, թե դրանք հակասում են միմյանց իրավաբանորեն: Այս մասին ասել էր Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը: Վերջինս հայտարարել էր, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Արևելյան գործընկերության անդամ մյուս պետությունները, որոնք ևս ուզում են միանալ ԵՄ առաջարկած ազատ առևտրի գոտուն, պետք է ընտրություն կատարեն այս երկուսի միջև:
  • Դելֆինների և կետերի «խրախճանքը»

    Դելֆինների և կետերի «խրախճանքը»

    27.03.2013| 15:01
    Բրազիլիա։ Սանտա Մարիա քաղաք։ Kiss գիշերային ակումբ։ Հունվարի 27-ի գիշեր։ 250-ից ավելի զոհ։ Եվ սգո օրեր ֆուտբոլի և սուրճի, կառնավալների և Ամազոնի հայրենիքում։ Պատճառը մի քանի ստահակների մոլուցքն էր` գումարներ վաստակել ցանկացած գնով։ Այս պարագայում` հրավառության կազմակերպմամբ։
  • Սիրիացի ցանցահենները կոտրել են Արաբական պետությունների լիգայի կայքը

    Սիրիացի ցանցահենները կոտրել են Արաբական պետությունների լիգայի կայքը

    27.03.2013| 12:18
    Սիրիացի ցանցահեններին հաջողվել է կոտրել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարության կայքը։ Նրանք պաշտոնական կայքում տեղադրել են ուղերձ, որտեղ ասվում է, որ լիգան կորցրեց իր արաբական էությունն այն օրը, երբ դադարեցրեց Սիրիայի անդամակցումը։ Ուղերձը ստորագրված է՝ «Սիրիայի քաղաքացի, որի միակ ղեկավարը Բաշար Ասադն է»։
  • ԿԺԴՀ սպառնալիքները խորացնում են նրա մեկուսացումը

    ԿԺԴՀ սպառնալիքները խորացնում են նրա մեկուսացումը

    27.03.2013| 12:16
    ԿԺԴՀ սպառնալիքներն ԱՄՆ-ի նկատմամբ միայն կխորացնեն այդ երկրի մեկուսացումը միջազգային հանրությունից։ Երեկ նման նախազգուշացում է արել Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին։ Նա նաև հաստատել է ԿԺԴՀ առաջնորդներին արված ԱՄՆ առաջարկը՝ հետևել նախագահ Բարաք Օբամայի կոչին և որդեգրել հարցերի լուծման խաղաղ ճանապարհ՝ հավատարիմ մնալով միջազգային պարտավորություններին։
  • Զակաևը չի հավատում Բերեզովսկու ինքնասպանությանը

    Զակաևը չի հավատում Բերեզովսկու ինքնասպանությանը

    27.03.2013| 12:14
    Ահմեդ Զակաևը չի հավատում, որ Բորիս Բերեզովսկին գտնվել է դեպրեսիայի մեջ և կարող էր դրա ազդեցության ներքո ինքնասպան լինել։ Չեչեն անջատողականների նախկին առաջնորդը, ով ապաստան է ստացել Մեծ Բրիտանիայում և երկար տարիներ մտերիմ էր Բերեզովսկու հետ, այդ մասին ասել է BBC-ին տված հարցազրույցում։
  • ԱՄՆ գաղտնի ծառայությունը կղեկավարի կին

    ԱՄՆ գաղտնի ծառայությունը կղեկավարի կին

    27.03.2013| 12:12
    Առաջին անգամ ԱՄՆ գաղտնի ծառայության ղեկավար կդառնա կին։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդ պաշտոնում նշանակել է Ջուլյա Փիրսոնին։
  • «Րաֆֆին կդառնա տիտղոսային ընդդիմության դրոշակակիրը»

    «Րաֆֆին կդառնա տիտղոսային ընդդիմության դրոշակակիրը»

    26.03.2013| 19:47
    «Որքանո՞վ է արդյունավետ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան նամակագրությունը» հարցով irates.am-ը դիմեց ԱԺ նախկին պատգամավոր Շահեն Պետրոսյանին, ով մասնակցել է Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքներին:
  • Երբ նամակագրությունը դառնում է քաղաքական կատեգորիա

    Երբ նամակագրությունը դառնում է քաղաքական կատեգորիա

    26.03.2013| 17:05
    Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան նամակագրությունը շարունակում է մնալ այս օրերի ամենաուշագրավ իրադարձությունը: Հիմա էլ Րաֆֆի Հովհաննիսյանն է գրավոր պատասխանել Սերժ Սարգսյանին` ի մասնավորի նշելով. «Թեև նամակի ընդհանուր ձևակերպումներում նկատելի են որոշ վիճարկելի փաստարկներ ու կանխակալ համոզումներ, առաջխաղացում կարելի է համարել հանգամանքը, որ Դուք պատրաստ եք բանակցությունների հիմք ընդունել իմ ներկայացրած փաստաթուղթը»:
  • Արդարության մասին ոչ թե պետք է հայտարարություններ անել, այլ այն արմատավորել երկրի կյանքում

    Արդարության մասին ոչ թե պետք է հայտարարություններ անել, այլ այն արմատավորել երկրի կյանքում

    26.03.2013| 12:54
    Երբեմն այն տպավորությունն է ստեղծվում, որ ցեղասպանության պահանջներում մենք թերագնահատում ենք մեր ոխերիմ թշնամուն` Թուրքիային, կամ առնվազն սուբյեկտիվ ենք: Մինչդեռ փաստ է, որ այդ երկիրը մտնում է աշխարհի 20 առաջատար պետությունների ցանկի մեջ և զարմացնում մասնագետներին իր դինամիկ տնտեսական (և ոչ միայն) զարգացմամբ: Մոսկվայաբնակ իսրայելցի մի քաղաքագետ, որին երբեք թուրքամետ չես համարի, վերջերս լինելով Թուրքիայում և ուսումնասիրելով նրա ներքին ու արտաքին քաղաքականության «ճկուն ու նենգ» յուրահատկությունները, այդ երկիրը համարում է ամենաուշագրավն ու ամենահետաքրքրականը աշխարհաշրջանում: